Թրահել Վարդանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թրահել Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1960 (64 տարեկան) Վերին Գետաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | Հայկական աշխարհագրական ընկերություն |
Ալմա մատեր | ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, գերմաներեն, անգլերեն և ռուսերեն |
Trahel Vardanyan Վիքիպահեստում |
Թրահել Գերասիմի Վարդանյան (ապրիլի 20, 1960, Վերին Գետաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ[1], Հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985 - 1987, ԵՊՀ ՀՄ ֆակուլտետ, էքսկուրսավարի բաժին,
- 1983 - 1987, ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետ,
- 1989 - 1992, ԵՊՀ ասպիրանտուրա։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրահել Վարդանյանը 1995 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է «Հայաստանի Հանրապետության գետերի նվազագույն հոսքը և հաշվարկը» թեմայով թեկնածուական աշխատանքը՝ ստացել է աշխարհագրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2013 թվականին նույն համալսարանում պաշտպանել է «Հայաստանի գետերի հոսքի տատանումները և կանխատեսումը կլիմայի գլոբալ փոփոխության դեպքում» թեմայով դոկտորական աշխատանքը և ստացել է աշխարհագրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
2004 թվականին ստացել է դոցենտի, 2014 թվականին՝ պրոֆեսորի գիտական կոչում։
Գիտահասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000 թվականից Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի խորհրդի անդամ,
- 1997 - 2000 և 2008 թվականից ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսումնամեթոդական խորհրդի նախագահ,
- 1999 թվականից Հայհիդրոմետ վարչության գիտատեխնիկական խորհրդի անդամ,
- 2011 թվականից ԵՊՀ-ում գործող «Երկրագիտություն» մասնագիտության գծով 005 մասնագիտական խորհրդի անդամ,
- 2007 թվականից Հողի և ջրի պահպանության համաշխարհային ասոցիացիայի անդամ,
- 2004 թվականից Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովի վարչության անդամ, ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների աշխատանքների համակարգող,
- 2003 թվականից «Ջրային, կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ,
- 1999 թվականից Հայ Ջրաբանների ընկերակցության անդամ,
- 2000 թվականից Շրջակա միջավայրի պատմության Եվրոպական Ընկերության անդամ,
- 2002 թվականից Միջազգային աշխարհագրական միության հողերի դեգրադացիայի և անապատացման հանձնաժողովի անդամ,
- 2005 թվականից Հայկական աշխարհագրական ընկերության փոխնախագահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://ysu.am/faculties/hy/zd2QX9rlvwEzNbdWQLIuJQiVA1/section/staff/person/Trahel-Vardanyan Արխիվացված 2019-05-17 Wayback Machine Թրահել Գերասիմի Վարդանյան